Գրականություն 8

Գրականություն(տանը)

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Պատրաստ լինել հաջորդ ժամի համար «Պարտուսի գերին» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Ընտրում ենք թեմաներից մեկը և վերլուծում ստեղծագործությունները:

    Հենդոյի կերպարը «Պարտուսի գերին» պատմվածքում

    Հենդոն մի տղա էր ով ամեն տարի մնում էր նույն դասարանում։ Իմ կարծիքով նրան դա չէր հետաքրքրում։ Նա դասերի ժամանակ իր համար զբաղվում էր։ Նա ամեն տարի սպասում էր նոր հինգերորդ դասարանցիներին ովքեր արդեն վեց էին։ Ճիշտ է նա չէր սովորում իր դասերը բայց ոսկի ձեռքեր ուներ։ Նա բոլոր առարկաներից ստանում էր երկու իսկ աշխատանքից հինգ։ Երբ արդեն տարվավերջը եկավ դասղեկը մտավ դասարան որպեսզի ասի երեխաների գնահատականները։ Ահա հերթը հասավ Հենդոին։ Նա գիտեր, որ երկուս են ասելու, բայց նա չէր սպասում, որ աշխատանքը այդքան բան անելուց հետո նույնպես երկու կլիներ։ Նա կատաղեց և սկսեց շուրջը կոտրել և պոկել։ Նա վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։

    Оставьте комментарий